Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) Ռոբերտո Մանչինիին ճանաչել է ազգային հավաքականների շրջանում 2021 թվականի լավագույն մարզիչ։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը 225 միավորով գլխավորել է վարկանիշային աղյուսակը։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին է՝ 30 միավոր։
IFFHS-ի կրկնակի մրցանակակիր (2018 և 2020) Դիդյե Դեշամը 25 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը։
Մանչինին Իտալիայի հավաքականի հետ հաղթել է Եվրո-2020-ը։























































