ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել է «Քրիսթալ Փելասին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Տանտերերը 2021 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գոլ բաց չեն թողել տնային մարզադաշտում: Այդ ժամանակ ՄՅՈՒ-ն 2-0 հաշվով հաղթել է «Գրանադային» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի խաղում:
«Քրիսթալ Փելասի» դեմ խաղն առաջինն էր Ռալֆ Ռանգնիկի համար՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ:
ՄՅՈՒ-ն 15 խաղից հետո վաստակել է 24 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: