Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Բելառուսի իր հասակակիցների հետ։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Միսակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր երկու օր առաջ և ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2։ Նախորդ խաղում մեր պատանեկան թիմի կազմում գոլերով աչքի էին ընկել նույն Միսակ Հակոբյանը և Կարեն Դավթյանը։
























































