«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերհիշել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածից որոշ դրվագներ։
«ՄՅՈՒ-ում անցկացրած ժամանակահատվածում ինձ մի բան է շատ զարմացրել․ բոլորը մտածում են, որ այդ ակումբն ամենահարուստներից մեկն է աշխարհում։ Թիմի ներսում եղած մարդիկ նույնպես այդ կարծիքին են;
Միայն ես, հայտնվելով այնտեղ, նկատեցի մի շարք զարմանալի և փոքրոգի երևույթներ։ Մի անգամ խաղից առաջ թիմի հետ գտնվում էի հյուրանոցում։ Ես մոտեցա մինի-բարին և հյութ վերցրի, որովհետև ինչ-որ բան էի ցանկանում խմել։
Մենք պարտվեցինք և վերադարձանք տուն։ Անցավ որոշ ժամանակ, և փոխանցեցին աշխատավարձս։ Սովորաբար ես ուշադրություն չեմ դարձնում, միայն տարվա վերջում եմ ստուգում ֆինանսական միջոցներս։ Չեմ կարող ասել՝ ինչու, բայց այդ անգամ որոշեցի ստուգել և տեսա, որ գումարս այնքան չէ, ինչքան պետք է լիներ։ Իսկույն զանգահարեցի ակումբի մենեջերին՝ պարզելու եղելիությունը, և նա պատասղանեց, որ պակաս գումարը օրեր առաջ վերցրած հյութի վճարման վրա է ծախսվել։
Ինձ հետ երբեք նման բան տեղի չի ունեցել Իտալիայում։ Ամեն օր ինձնից փաստաթղթեր էին պահանջում, որպեսզի թույլ տան՝ մտնեմ մարզաբազա։ Ես նրանց ասում էի, որ արդեն մեկ ամսից ավելի համարվում եմ թիմի անդամ, և եթե դեռևս ինձ չեն ճանաչում, ուրեմն այդ աշխատանքը իրենցը չէ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
























































