Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է գլխավորել Հունգարիայի ազգային թիմը։
Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, հունգարացիների ներկայիս գլխավոր մարզիչ Մարկո Ռոսսին կարող է մինչև պայմանագրի ավարտը լքել զբաղեցրած պաշտոնը։ Ռոսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չերչեսովը կարող է գլխավորել Լեհաստանի ազգային հավաքականը, կամ բելգիական «Անտվերպենը»։























































