Լա Լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Բետիսին»։
Հանդիպումից հետո իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի պաշտպան Ժորդի Ալբան։
«Առաջին կեսում մենք հրաշալի ֆուտբոլ խաղացինք։ Մրցակիցը նույնպես լավ էր խաղում և լավ պրեսինգ էր կիրառում, բայց մեր ստեղծած իրական պահերն ավելի շատ էին։
Երկրորդ խաղակեսում նույնպես մեր թիմը շատ ավելի լավ տեսք ուներ, սակայն գոլի հեղինակ դարձավ «Բետիսը»։ Նրանք մեր գլխավոր մրցակիցներից մեկն են այս մրցաշրջանում և այսօր մեզնից «խլեցին» երեք միավոր։ Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել։
«Բարսելոնան» միշտ պարտավոր է հաղթել, հատկապաս սեփական դաշտում խաղալու ժամանակ։ Առայժմ մեզ մոտ դա այդքան էլ լավ չի ստացվում։ Ես ավելի քան վստահ եմ, որ նոր մարզչի հետ կարողանալու ենք շտկել իրավիճակը»,- նշել է Ալբան։
























































