Լա Լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Բետիսին»։
Հանդիպումից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին կրկին անդրադարձել է Չեմպիոնների Լիգայում կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպմանը։
«Բարսելոնան ունակ է Մյունխենում հաղթել «Բավարիային» և դա մեր միակ նպատակն է։ Ամեն բան կախված է մեզնից։ Գիտակցում ենք, որ խաղալու ենք Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկի դեմ, և հասկանալի է, թե ինչքան դժվար է լինելու «Բավարիայի» մարզադաշտում հաղթելն այդ թիմին, բայց պետք է նշեմ, որ իմ թիմը կարող է և ամեն ինչ անելու է այդ հաղթանակին հասնելու համար»,- ESPN-ի հետ զրույցում նշել է 41-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» մյունխենյան ակումբին հյուրընկալվելու է դեկտեմբերի 8-ին։ Այդ խաղում փլեյ-օֆֆ դուրս գալու համար Չավիի թիմին անհրաժեշտ է անպայման հաղթանակ տոնել։
























































