«Չելսին» պարտվեց «Վեսթ Հեմին» ԱՊԼ-ի 15-րդ տուրի խաղում (2-3):
Թոմաս Տուխելի թիմը, այս կերպ, ընդհատեց առանց պարտությունների 12-խաղյա շարքը, որը ձգվում էր սեպտեմբերից:
Վերջին անգամ «Չելսին» պարտվել է սեպտեմբերի 29-ին՝ «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայում: Դրանից հետո 9 հաղթանակ էր տարել և 3 անգամ ոչ-ոքի խաղացել:
























































