Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունել է «Վիլյառեալին»: Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակը խփվել է առաջին կեսում: 16-րդ րոպեին աչքի է ընկել կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը:
«Սևիլիան» 15 խաղից հետո 31 միավոր է վաստակել և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորզոնականն է զբաղեցնում: «Վիլյառեալը» 16 միավորով 12-րդ տեղում է: Առաջատարը «Ռեալն» է՝ 15 խաղից հետո վաստակած 36 միավորով:
























































