«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին Բարսելոնայում կոնֆլիկտային իրավիճակի մեջ է հայտնվել։
Կատալոնական ակումբի մի քանի երկրպագուներ փորձել են ինքնագիր ստանալ ու լուսանկարվել ֆուտբոլիստի հետ, սակայն նրանք սկսել են դա անել հենց ճանապարհին։
Երկրպագուներից մեկը որոշել է ցատկել ֆրանսիացու մեքենայի վրա, ինչը վրդովեցրել է նրան։ Ումտիտին քիչ էր մնում վրաերթի ենթարկեր երկրպագուներին՝ փորձելով փախչել նրանցից։
Մի քանի մետր հետո Սամուելը կանգ առավ և դուրս եկավ մեքենայից՝ կոշտ արձագանքելով երկրպագուների պահվածքին՝ «Եկե՛ք այստեղ: Կվճարե՞ք մեքենայիս համար, գիտե՞ք ինչ է հարգանքը», — ասել Ումտիտին երկրպագուներից մեկին: Կարճ զրույցից հետո խաղացողն անմիջապես հեռացել է կոնֆլիկտի վայրից։
























































