Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է իսպանական El Nacional պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին մտադիր է լքել մադրիդյան ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու դեպքում, և «Լիվերպուլը» նախատեսում է օգտվել այս իրավիճակից։
33-ամյա Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի ամառվանից, և նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































