«Նապոլիի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Տոտենհեմը»։ Անգլիական ակումբը դիտարկում է Ինսինյեին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։
Հաղորդվում է, որ «Նապոլին» դեմ չի գնա այս գործարքին, քանի որ չի ցանկանում ամռանը խաղացողին անվճար բաց թողնել այլ ակումբ։
Հիշեցնենք՝ Ինսինյեն 2009 թվականից հանդես է գալիս «Նապոլիի» հիմնական թիմում։
























































