ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է թիմակից Լիոնել Մեսսիի մասին:
Նախքան այս մրցաշրջանը՝ Ռամոսը հանդես էր գալիս «Ռեալում», իսկ Մեսսին՝ «Բարսելոնայում»: Լա Լիգայի խաղերի շրջանակում այս ֆուտբոլիստների միջև մի քանի անգամ կոնֆլիկտներ են հասունացել: Հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում էլ Մեսսիի և Ռամոսի միջև հարաբերությունները լարված են.
«Ինձ համար նա միշտ լավագույններից մեկն է եղել աշխարհում, եթե ոչ՝ լավագույնը: Եվ այն, որ նա մեզ հետ է, թիմին արժեքներ է փոխանցում, սա կարևոր է»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ Ռամոսը 2021 թվականի հուլիսին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, սակայն ֆրանսիական թիմի կազմում նորամուտը նշել է այսօր՝ Լիգա 1-ի 15-րդ տուրի՝ «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (3-1):