«Վեսթ Հեմի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ջենոայի» գլխավոր մարզիչ՝ Յարմոլենկոյի հայրենակից Անդրեյ Շևչենկոն։
Կիսապաշտպանի և անգլիական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Յարմոլենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։
Նշենք, որ Յարմոլենկոն և Շևչենկոն 2009-2012 թվականներին միասին հանդես են եկել Կիևի «Դինամոյի» կազմում։
























































