Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է ազգային հավաքականում բրազիլացի խաղացողներ հրավիրելու մտադրության մասին։
«Ֆեդերացիան հետաքրքրված է բոլոր այն ֆուտբոլիստներով, ովքեր կարող են հրավիրվել ազգային հավաքական: Աշխատում ենք երեք դիրքերի վրա, ամեն ինչ ընթացքի մեջ է։
Մենք մեր վրա ենք վերցնում թղթաբանությունը, իսկ մարզիչը պետք է որոշի, թե ում կանչի, ում` ոչ»,- ասել է Գրավինան:
Ըստ TMW-ի՝ խոսքը երեք բրազիլացիների՝ «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեի, «Ռոմայի» պաշտպան Ռոջեր Իբանեսի և «Կալյարիի» կիսապաշտպան Ժոաո Պեդրոյի մասին է։
























































