«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատորեն է արտահայտվել ակումբի ղեկավարության հասցեին՝ թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հեռացումից հետո:
«Հավաքականների խաղերով պայմանավորված դադարի շրջանն իդեալական ժամանակ էր այս որոշումը կայացնելու համար: Չեմ հասկանում՝ նրանք ինչու էին ձգձգում:
Այն, թե ինչպես են ղեկավարում այս ակումբում, պարզապես ապշեցնում է: Իսկ հիմա ամեն ինչ արվում է շատ հապճեպ: Ամեն ինչ կարծես քաոս լինի:
Եթե նայենք Էդ Վուդվորդի հրավիրած մարզիչներին, նրանցից ո՞վ է հաջողության հասել: Ոչ մեկը:
Արդյոք աշխատե՞լ են տրանսֆերները: Այդ ամենը նրա խղճի վրա է,նա պետք է պատասխանատվություն կրի»,- ասել է Ֆերդինանդը:
























































