Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումը Արթուր Միրանյանին ստիպեց խաղադաշտից բացակայել 3 ամիս։ Ծանր վնասվածքից հետո ֆուտբոլիստը խաղաժամանակ ստացավ «Ալաշկերտի» հետ գավաթային խաղում։ Ակումբի պաշտոնական կայքը Միրանյանի հետ խոսել է վնասվածքից ապաքինվելու ու հաղթական խաղում իր վերադարձի մասին․
«Առաջին հերթին, շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ մարզադաշտ և կրկնակի ուրախ եմ, որ վերադարձիս խաղում հաղթեցինք, դուրս եկանք կիսաեզրափակիչ փուլ։ Ծանր վնասվածք էի ստացել, 3 ամիս բաց թողեցի, ճիշտ է, հիմա էլ մարզավիճակիս պիկին չեմ հասել, բայց փորձում եմ մարզումների շնորհիվ հավաքել առավելագույնը»։
Շատ կարևոր խաղում հաղթանակ տոնեցինք, ուրախ եմ, որ նման խաղ ենք կարողանում ցուցադրել ու ուրախացնել մեր երկրպագուներին։ Մեր թիմը դեռ ասելիք ունի Գավաթի համար պայքարում, կարևորն այն է, որ մենք վստահ ենք մեր ուժերին՝ անկախ նրանից՝ ովքեր կլինեն մեր հետագա մրցակիցները»,-ասել է Միրանյանը։