«Նյուքասլի» նախկին մարզիչ Սթիվ Բրյուսը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի:
60-ամյա մասնագետը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու տարբերակով, հայտնում է The Athletic-ը:
Բրյուսը կարծում է, որ կկարողանա կայունացնել իրավիճակը թիմի խաղում: Անգլիացին չի աշխատում հոկտեմբերին «Նյուքասլից» հեռացվելուց հետո։
Բրյուսը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 1987-1996 թվականներին։ Մանկունիանցիների կազմում երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։
























































