Լա Լիգայում տեղի ունեցավ հերթական մարզչական պաշտոնանկությունը։
Ինչպես տեղեկացնում է «Էլչեի» մամուլի ծառայությունը, զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ակումբի գլխավոր մարզիչ Ֆրան Էսկրիբան։ Նշվում է, որ 56-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառը գրանցած անբավարար արդյունքներն են։
Էսկրիբան իսպանակաան ակումբը գլխավորել էր 2021 թվականի փետրվարին։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում նրա թիմը բավականին վստահ ելույթներ էր ունենում, սակայնվերջին վեց խաղում չի տոնել և ոչ մի հաղթանակ։
Լա Լիգայի 14-րդ տուրում «Էլչեն» 0-3 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Այժմ ակումբը, վաստակած 11 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։
























































