Կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, 2022 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ, Քաթարի մայրաքաղաք Դոհայում գործարկվեց հատուկ ժամացույցը, որը սկսել է ԱԱ-2022 մեկնարկի հետհաշվարկը։
«Մի քանի տասնամյակ զբաղվել եմ սպորտային միջոցառումների կազմակերպմամբ, բայց այստեղի նման բան երբեք չեմ տեսել։
Ամեն ինչ պատրաստ է, Քաթարում ֆանտաստիկ մարզադաշտեր են։ Երկրպագուները կունենան անմոռանալի փորձ:
Աշխարհը կբացահայտի երկիրը և ողջ տարածաշրջանը: Այստեղ կհավաքվեն մարդիկ ամբողջ աշխարհից։ Սա է ֆուտբոլի էությունը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:























































