«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանի հույզերը, ով դուբլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 13-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում (2-0):
Տոնելով իր առաջին գոլը՝ 18-ամյա ֆուտբոլիստը վազեց Մոուրինյուի մոտ, և պորտուգալացին մի քանի անգամ մատով ցույց տվեց նրա ոտքը՝ ցույց տալով, որ ինչ-որ բան հիշում է:
«Ես Ֆելիքսին խոստացա գնել այն խաղկոշիկները, որոնք նա կցանկանա։ Դրանք իսկապես թանկ են, արժեն 800 եվրո, ուստի նա մոտեցավ ինձ և ասաց, որ չմոռանամ։
Վաղն առավոտյան առաջին բանը, որ ես կանեմ, նրա համար խաղակոշիկներ գնելն է»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
























































