ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը թիմի ղեկին ուզում է տեսնել ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է Ալեքս Քրուքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է մանչեսթերյան ակումբում աշխատանքով, բայց այն կարող է գլխավորել միայն ամռանը։
Հիշեցնենք, որ այսօր Օլե-Գունար Սուլշերը հեռացվեց ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի պաշտոնից՝ այնտեղ անցկացրած գրեթե 3 տարիներից հետո։
























































