VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Տանտերերի կազմում 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դեսիրեն: Խաղավերջում Հակոբ Հակոբյանը 2-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
Այսպիսով, «Ուրարտուն» դուրս եկավ կիսաեզրափակիչ:
























































