Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» 4-0 հաշվով ջախջախեց «Արսենալին»։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն։ 52-րդ րոպեին Դիոգու Ժոտան կրկնապատկեց մերսիսաիդցիների առավելությունը։
Եվս երկու գոլ Յուրգեն Կլոպի սաները խփեցին երկրորդ խաղակեսում։ 74-րդ և 77-րդ րոպեներին Աարոն Ռեյմսդեյլի դարպասը համապատասխանաբար գրավեցին Մոհամեդ Սալահն ու Տակումի Մինամինոն։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակեց 25 միավոր և այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
«Արսենալը», որն անպարտելի էր 12 խաղ, մնաց 20 միավորով և մրցաշարային աղյուսակում 5-րդն է։
























































