«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի մասին։
«Մեր նպատակը հաղթելն է։ Մենք լավագույն վիճակում չենք ո կարող ենք դուրս մնալ Չեմպիոնների լիգայից։ Նպատակը դրական տրամադրվածությունն է, պետք է աստիճանաբար վերև բարձրանալ։
Պիտի պայքարենք տիտղոսների համար։ Մենք զրոյից չենք սկսում, բայց պիտի դրական տրամադրվենք ու ապացուցենք, որ այն դիրքում ենք, որին «Բարսելոնան» արժանի է։ Տեսնենք՝ որքան հեռուն կարող ենք գնալ»,- Չավիի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































