«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի հերթական տուրում «Լացիոյի» դեմ կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
««Յուվենտուսն» ու «Լացիոն» թիմեր են, որոնք վերջին տարիներին ամենից շատ տիտղոսներն են նվաճել։ Երկու թիմն էլ ՉԼ գոտուն մոտ են գտնվում։ Բարդ խաղ է լինելու, բայց նաև՝ շատ կարևոր։
Մաուրիցիո Սարին «Լացիոյի» խաղին գերազանց կազմակերպվածություն է տվել։ Նա այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ ունի, ինչպիսիք են Միլինկովիչ-Սավիչը, Պեդրոն ու Լուիս Ալբերտոն։
Նրանք կազմակերպված են, դրա համար էլ պիտի մեզ լավ դրսևորենք տեխնիկապես ու լավ պաշտպանվենք։ Սարին գերազանց մարզիչ է։ Դա փաստում են նաև նրա ցույց տված արդյունքները»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia—ն։
Թիմերի միջև խաղը կկայանա նոյեմբերի 20-ին Երևանի ժամանակով 21:00-ին։
























































