«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 14-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնագետի խոսքերն է մեջբերել Marca-ն։
-Որքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ։
-Չգիտեմ։ Դա մեծապես կախված է և՛ ինձնից, և՛ իմ մարզչական շտաբից։ Այս շաբաթ թիմի հետ լուրջ աշխատել ենք, խաղացողների հետ անհատապես ենք զբաղվել, նաև զրուցել ենք։ Բայց ժամանակ չունենք։
Հույս ունեմ, որ արդեն վաղը մեր աշխատանքի արդյունքը կերևա թե՛ տակտիկայի տեսանկյունից, թե՛ հոգեբանության, թե՛ արդյունքի։
-Այս թիմին թերագնահատո՞ւմ են։
-Չգիտեմ, քանի որ այստեղ չեմ եղել։ Կարող եմ միայն ասել, որ «Բարսայի» կազմն ինձ դուր է գալիս։ Մենք ընտանիք ենք, սա իսկական թիմ է։ Շատ գոհ եմ։ Մեզ արդյունքով են գնահատելու։ Ահա և վերջ։
Հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
























































