Մալդիվների երիտասարդության, սպորտի և հասարակական կյանքի հարցերով պետնախարար Աշադ Ալին հեռացվել է Շրի Լանկայում ընկերական մրցաշարի` Սեյշելների դեմ ազգային հավաքականի դեմ խաղում՝ կոպիտ խախտում թույլ տալու համար:
35-ամյա Ալին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում փոխհատուցված ժամանակին և երկու րոպե անց արմունկով հարվածել է մրցակցի գլխին, ինչի համար կարմիր քարտ է ստացել։
Այս դրվագը Twitter-ում տեղադրել է Մալդիվների Գերագույն դատարանի խոսնակ Ամին Ֆեյսալը: «Սա ֆուտբոլ չէ, Աշադ Ալի, ամոթ է» — մակագրել է իր գրառումը Ֆեյսալը։
Մալդիվների Սպորտի նախարար Ալին պարբերաբար հրավիրվում է երկրի ազգային հավաքական և խաղում է հարձակման գծում։ Ի դեպ, վերը նշված դրվագով, նա Հարավային Ասիայի ռեկորդ է սահմանել՝ ստանալով տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաարագ կարմիր քարտը։
This is not football! This is not just football! @ashadh_ali u are a disgrace! 😡 pic.twitter.com/daOzHqN6pH
— Ameen Faisal (@Ameenfaisall) November 16, 2021























































