«Բեշիքթաշի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը սկանդալի պատճառով հեռացվել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ճամբարից։
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, որ ֆուտբոլիստը կալյան է ծխում ու ալկոհոլ է օգտագործում։
Ինչպես գրում է AS-ը՝ հենց այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողել Ուկրաինայի դեմ հանդիպումը։
























































