Պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է իր վերադարձը «Բարսելոնա».
«Սա Երազանք է։ Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես հայտնվեցի Բարսելոնայում, ես ուզում էի վերադառնալ այստեղ։ Ես պատրաստ էի անվճար խաղալ, անել այն, ինչ անհրաժեշտ է: Ես և Չավին ընդհանուր նպատակ ունենք. Մենք նորից միասին ենք, պետք է վերափոխենք այս թիմը։ «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ»,-Ալվեշի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:
























































