«Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին խոսել է ակումբի նախկին հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես միշտ սիրել եմ նրան: Սակայն ցավում եմ նրա համար, որովհետև նա կարող էր շատ, շատ ավելիին հասնել:
Նա իր կարիերայի ընթացքում պետք է դառնար «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը։ Նրա գլխում չափից շատ կեղտ կա։ Նա շատ քիչ բանի է հասել՝ հաշվի առնելով իր որակները»,- մեջբերում է Գալիանիին լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Բալոտելին 2020/21 մրցաշրջանում հանդես է եկել «Մոնցայում»։ Բ Սերիայի 14 հանդիպումներում նա դարձել է 6 գոլի հեղինակ։
























































