«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է նախապատրաստվել Օլե Գունար Սուլշերին փոխարինող նոր գլխավոր մարզչի նշանակմանը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Լիվերպուլից» (0:5) և «Մանչեսթեր Սիթիից» (0:2) կրած պարտություններից հետո «կարմիր սատանաների» ղեկավարությունը որոշել է, որ վաղ թե ուշ մարզչի փոփոխություն է անհրաժեշտ լինելու։
«Յունայթեդի» ղեկավարները հետաքրքրված են Էրիկ տեն Հագայի (Այաքս) և Լուիս Էնրիկեի (Իսպանիա) ծառայություններով, սակայն «Լեսթերի» մարզիչ Բրենդան Ռոջերսը առաջնային տարբերակն է։
Բրիտանացի մարզչի պայմանագիրը «Աղվեսների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայմանավորվի նրա պայմանագրի փոխհատուցման չափի շուրջ։
























































