VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:
«Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։
Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ չի ներկայանալու նոյեմբերի 17-ին նախատեսված 14-րդ տուրի «Ալաշկերտի» հետ խաղին։ Մանրամասներն՝ այստեղ։
























































