«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
Թուրինցիները նախնական հանաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագրի շուրջ՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլախոհիչը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ։
Այս մրցաշրջանում 21-ամյա Վլահովիչը իտալական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։
























































