Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ չի ցանկանում Պորտուգալիայի հետ խաղալ ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆում։
«Մենք կարծում էինք, որ արդեն նվաճել ենք աշխարհի առաջնության ուղեգիր, բայց հիմա պետք է ընդունել արդյունքները, նույնիսկ եթե դրանք բացասական են: Իտալիան դեռևս լավ հնարավորություններ ունի Քաթար մեկնելու:
Վերջինում 40 խաղում մենք միայն մեկ պարտություն ենք կրել, այնպես որ մենք պետք է դրական տրամադրվենք: Համենայն դեպս, փլեյ-օֆֆում ես չէի ցանկանա խաղալ Պորտուգալիայի հետ»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իտալիան C խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վերջին տուրում առաջին հորիզոնականը զիջելով Շվեյցարիայի հավաքականին։
























































