Հայտնի են դարձել աֆրիկյան 10 հավաքականներ, որոնք կխաղան փլեյ-օֆֆում 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար։
Որոշիչ փուլ են անցել․
Մարոկկոն
Սենեգալը
Գանան
Եգիպտոսը
Մալին
Կոնգոն
Նիգերիան
Ալժիրը
Կամերունը
Թունիսը
Թիմերը կբաժանվեն 5 զույգերի և միմյանց դեմ կխաղան տանը և դրսում։ Յուրաքանչյուր զույգի հաղթողները կստանան Աշխարհի առաջնության ուղեգրեր։























































