«Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու նոյեմբերի 17-ին նախատեսված 14-րդ տուրի «Ալաշկերտի» հետ խաղին։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։ Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերը նշված հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 17-ին, ժամը՝ 14։00-ին։
























































