ԱԱ-2022 ընտրական փուլի հյուսիսամրիկյան գոտում կայացան հերթական տուրի հանդիպումները։
Կանադայի հավաքականը հաղթեց Մեքսիկայի ընտրանուն․ տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ Լարինը, իսկ հյուրերի կազմում միակ գնդակը խփեց Հերերան։
ԱՄՆ-ի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ճամայկայի հետ․ Թիմոտի Վեայի գոլին կղզիաբնակները պատասխանեցին Անտոնիոյի դիպուկ հարվածով։
Արդյունքներ
Ճամայկա — ԱՄՆ․ 1-1
Կոստա Ռիկա — Հոնդուրաս․ 2-1
Պանամա — Սալվադոր․ 2-1
Կանադա — Մեքսիկա․ 2-1
Մրցաշարային աղյուսակ
1․ Կանադա — 16 միավոր
2․ ԱՄՆ — 15
3․ Մեքսիկա — 14
4․ Պանամա — 14
5․ Կոստա Ռիկա — 9
6․ Ճամայկա — 7
7․ Էլ Սալվադոր — 6
8․ Հոնդուրաս — 3
























































