Երեկ ավարտվեց ԱԱ-2022-ի Եվրոպական գոտու ընտրական փուլի խմբային փուլը։
Եվրոպայի ընտրական փուլի լավագույն ռմբարկուներն են հոլանդացի Մեմֆիս Դեպայը և անգլիացի Հարի Քեյնը՝ 12-ական գոլով։
Միաժամանակ Դեպայը նաև 6 գոլային փոխանցում է կատարել և դարձել որակավորման խմբային փուլի լավագույն ասիստենտներից մեկը։
Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Լևանդովսկին, Սերբիայի հավաքականի հարձակվող Միտրովիչն ու իսրայելցի Զահավին իրենց ակտիվում ունեն 8-ական գոլ և կիսում են 3-5-րդ տեղերը։























































