ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին տուրում E խմբում Բելգիայի հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։ Բելգիացիների կազմում աչքի ընկավ Կևին դե Բրյույնեն։
Խմբի մյուս խաղում Չեխիան ընդունել էր Էստոնիային ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Բելգիան վաստակած 20 միավորով դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ, իսկ Ուելսը 15 միավորով երկրորդն է ու կմասնակցի անցումային խաղերին։ Չեխիայի ընտրանին ևս կպայքարի մասնակցության համար՝ կապված Ազգերի լիգայում վարկանիշի հետ։























































