«Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն մեկնաբանել է ակումբի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։
-Դուք Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 6-րդն եք, բոլոր մրցաշարերում արդեն 6 պարտություն ունեք։ Բավարավա՞ծ եք արդյոք, չե՞ք կարծում, որ «Ռոմայի» ծրագիրը Մոուրինյուի հետ ավելի լավ կարող էր մեկնարկել։
-Երբ անցանք գործի, հասկանում էինք, որ ժամանակ է պահանջվելու։ Դա հասկանում էին բոլորը՝ ղեկավարությունը, Մոուրինյուն, ես։ Դա վատ արդյունքներին արդարացում չէ, բայց մեզ իսկապես ժամանակ է պետք։ Պետք է փոխել խաղացողների հոգեբանությունը, ողջ սպորտային ենթակառուցվածքը։
Չեմ կարող ասել, որ արդյունքները բավարարում են, գիտենք, որ պիտի ավելի լավ աշխատել, բայց վստահ եմ, որ այն աշխատանքը, որ թիմն անում է Մոուրինյուի գլխավորությամբ, ապագայում հաջողություններ կբերի։ Հիմա հաստատ նախագծին, դեռ մի բան էլ Մոուրինյուին կասկածելու ժամանակը չէ,- ասել է Պինտուն Sky Sport Italia-ի եթերում։
























































