Պորտուգալիայի հավաքականի և ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Չնայած ճամփորդում ենք աշխարհով մեկ,Պորտուգալիայում է, որ ես ու ընտանիքս մեզ միշտ տանն ենք զգում։ Ֆանտաստիկ եղանակը, հիանալի ուտելիքը, պորտուգալացիների ազդեցությունը միշտ հաճելի են դարձնում իմ երկիր վերադառնալս։
Ժամանակն է վերադառնալ Մանչեսթեր և կենտրոնանալ մեր նպատակների վրա, բայց մենք շուտով կվերադառնանք։ Կտեսնվենք, Պորտուգալիա»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք՝ Պորտուգալիան ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար ացումային խաղ կանցկացնի։
























































