«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամին Մենդիին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության ևս 2 դեպքի մասով:
Մեղադրողները 16 տարեկանից բարձր կանայք են, որոնք պնդում են, որ ենթարկվել են սեռական բռնության 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
Մենդիի հետ նաև մեղադրվում է 40-ամյա Լուի Սա Մատուրին: Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասավ 6-ի:
Հոկտեմբեր ամսին դատարանը 3-րդ անգամ է մերժել 27-ամյա ֆուտբոլիստին գրավով ազատ արձակելու դիմումը:
Ֆրանսիացին այժմ Լիվերպուլի բանտում է, որտեղ կմնա հսկողության տակ մինչը հունվարի 24-ը:
























































