«Բարսելոնան» ուզում է ազատվել թիմի ֆուտբոլիստ Լյուկ դե Յոնգից, որին ձեռք էր բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը ձմռանը կարող է վերադառնալ «Սևիլյա», որտեղ հանդես էր գալիս 2019 թվականից:
Բայց անդալուսական թիմի նախագահ Խոսե Կաստրոն հերքել է այդ տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ հավանականություն կա, որ մինչև մրցաշրջանի ավարտ ֆուտբոլիստը կմնա Կատալոնիայում:
























































