«Ռեալն» այսօր Լա լիգայի 14-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղից աառաջ հերթական մարզումն է անցկացրել։
Խաղացողներին, որոնք արդեն վերադարձել են հավաքականներից, ազատ օր է հատկացվել։
Միայն Էդեն Ազարը, որը վերադարձել է Բելգիայի հավաքականից, իր նախաձեռնությամբ որոշել է մասնակցել թիմի այսօրվա մարզմանը։ Այս մասին հաղորդում է լրագրող Կառլոս Ռոդրիգեսը։
Այսօր Բելգիան հանդիպում է Ուելսին, բայց քանի որ Ռոբերտ Մարտինեսի սաներն արդեն երաշխավորել են իրենց տեղն ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում, Ազարն ու մի շարք այլ ակումբներ ժամանակից շուտ են վերադարձել ակումբներ։
























































