Եվրո Մ19-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ջիբրալթարի հասակակիցների հետ։
Մեր հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տարավ․ հանդիպման առաջին րոպեներին գոլով աչքի ընկավ Գոռ Առաքելյանը։
Այսպիսով, մեր հավաքականը վաստակեց 6 միավոր և ձեռք բերեց հաջորդ փուլի ուղեգիր՝ զբաղեցնելով խմբում երկրորդ տեղը։
11-րդ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Խորվաթիայի Մ-19 հավաքկանը, որն իր հերթին 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Շոտլանդիայի Մ-19 ընտրանու հետ։
1-0․ Գոռ Առաքելյան
























































