«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, տեղեկացնում է Calciomercato-ն։ Կողմերը պայմանավորվել են պայմանագրի գրեթե բոլոր մանրամասների շուրջ։
Հաղորդվում է, որ «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մոտ ժամանակներս կվերադառնա աշխատանքային այցից, որից հետո պայմանագիրը պաշտոնապես կկնքվի։
Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, Պիոլիի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար՝ գումարած բոնուսներ։
Հիշեցնենք, որ Պիոլին ակումբը գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին։
























































