ԱԱ-2022 որակավորման փուլի Աֆրիկյան գոտում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։ Ռուանդայի հավաքականը մրցեց Քենիայի ընտրանու հետ։
«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն Ռուանդայի հավաքականի կազմում ավագի թևկապով մասնակցել է այդ խաղին և ամբողջական հանդիպում է անցկացրել։
Քենիայի հավաքականի հայտացուցակում էր ընդգրկվել նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալվին Տերան, սակայն նա չի մասնակցել հանդիպմանը։
Ռուանդան վերջին տուրից հետո 1 միավոր է վաստակել և եզրափակել է մրցաշարային աղյուսակը, իսկ Քենիան՝ 6 միավորով երրորդն է։























































