Ստերլինգի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը դարձել է այս աշնան տրանսֆերային քննարկման գլխավոր թեմաներից մեկը։ Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է «Բարսելոնայի» ճամբար տեղափոխվել ինչպես մշտական, այնպես էլ վարձավճարի հիմունքներով։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆուտբոլիստը կարող է միանալ «Բարսելոնային», սակայն իր հարձակվողի դիմաց «Մանչեսթեր Սիթին» մտադիր է պահանջել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերը։
Չնայած հարձակվողի նկատմամբ հետաքրքրությանը, կատալոնական ակումբի ղեկավարները դեմ են դարպասապահի հետ կապված ցանկացած բանակցությունների։
Սակայն Ագուերոյի առողջական խնդիրը կարող է փոխել ակումբի ղեկավարության դիրքորոշումը։ Ֆուտբլիստը անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից և կատալոնական ակումբին այժմ նոր հարձակվող է պետք։
























































