«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան կարծում է, որ Պրեմիեր լիգայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ գլխավոր մարզիչները շատ քիչ են:
«Իհարկե, մենք մտածում ենք այդ մասին, քննարկում, և դա ինձ շատ է անհանգստացնում։ Մենք՝ սևամորթ մարզիչներս, շատ ենք մտածում այս թեմայի շուրջ և չենք կարողանում հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այսպես կատարվում։
Խոսքը փորձի, ֆուտբոլի հանդեպ սիրո, աշխատանքային էթիկայի, խաղի ըմբռնման, ֆուտբոլի հանդեպ կրքի մասին է: Սրանով մենք ոչնչով չենք տարբերվում այլ մարդկանցից։ Բախտս բերեց, որ իմ մարզչական կարիերայի ընթացքում շատ գլխավոր մարզիչներ բացեցին իրենց ակումբների դռներն ինձ համար, թույլ տվեցին մեկ շաբաթ անցկացնել ակումբում։
Հիմա իմ հերթն է։ Ինձ բախտ է վիճակվել գլխավորել շատ լավ ակումբ, և եթե կարողանամ ինչ-որ մեկին աջակցել, ապա կաջակցեմ»,- մեջբերում է Վիեյրային London World-ը:
























































